Դուք ևս կարող եք դառնալ հրաշքով փրկված այս ընտանիքի հաջողության պատմության կերտողը:

 ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ բարեգործական կազմակերպությունը «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի հետ համատեղ նախաձեռնել է դրամահավաք, օգնելու Ակունք գյուղում վերջերս գազի բալոնի պայթյունի հետևանքով հրաշքով փրկված ընտանիքին, ովքեր այդ տանը բնակվում էին վարձով, իսկ ներկայումս տան փլուզումից հետո ժամանակավոր ապաստանել են ավտոտնակում, որտեղ բացակայում են ապրելու համար նվազագույն պայմանները:Ընտանիքում կա 3 անչափահաս երեխա, որոնցից վերջինը նորածին է, իսկ հայրը հաշմանդամ է, արցախյան գոյամարտին մասնակցած ազատամարտիկ: (ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության  պաշտոնական կայքէջի հաղորդագրություն, https://news.am/arm/news/517364.html)
Դրամահավաքի շրջանակներում հավաքագրված գումարը կուղղվի բնակարանի  ձեռքբերմանը, ինչպես նաև փլուզման ենթակա տան վերանորոգմանը:
Յուրաքանչյուրիդ փոքր ներդրումն անգամ շատ կարևոր է ամեն օր հրաշքի ակնկալիքով ապրող այս ընտանիքի համար:

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ բոլոր նրանց, ովքեր արդեն միացել են մեզ:

Միասին բացահայտենք ԲԱՐԵՐԱՐ լինելու արվեստը:

Դուք ևս կարող եք դառնալ մեր բարերարը և աջակցել տուժած ընտանիքին՝ նվիրատվություն կատարելով մեր կայքէջի վճարային համակարգով կամ փոխանցում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220473350043000

Հարցերի դեպքում կարող եք դիմել հետևյալ կապի միջոցներով՝
ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ բարեգործական ՀԿ
Հեռ՝ (010) 444-105
Էլ. հասցե՝ info@barerar.org

«Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի խմբագրություն
Հեռ: (093) 066 390
Էլ. հասցե՝ parliament.amsagir@mail.ru

 

Նախագծի վերջնաժամկետը լրացել է 
Մեր բարերարները
Փոխանցված՝ 483 000 AMD
Please follow and like us:
error