Մեր մասին

Լինենք Բարերար

Կազմակերպության առաջնային նպատակներն են բարեգործությունը և սոցիալական բարեկեցությունը

Լինենք Բարերար բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2018 թ.-ի փետրվարին մի խումբ հայրենասեր, բարեսիրտ, խելացի և կայացած մարդկանց կողմից: Կազմակերպությունը շարունակում է Բարերար բարեգործական հիմնադրամի սկսած աշխատանքը:

 

Կազմակերպության նպատակն է

համախմբել հայերին և այլ ազգի ներկայացուցիչներին այն խնդիրների շուրջ, որոնք կարող են լուծվել միասնական ուժերով: Մենք ձգտում ենք դարձնել կյանքը բարի և ավելի լավ: Մենք ձևավորում ենք միմիանց հանդեպ վստահություն ու ազնվություն:

Կազմակերպության առանձնահատկություններն են`

• Ֆինանսական հոսքերի առավելագույն թափանցիկություն: Յուրաքանչյուր խնդիր-նախագիծ ունի հանրության համար հասանելի մանրամասն հաշվետվություն:

• Ադմինիստրատիվ ծախսերի բացակայություն /չկան աշխատավարձային, կազմակերպչական, տարածքի վարձակալության, կոմունալ, կենցաղային և այլ ծախսեր/:

Կազմակերպության հիմնադիրների շահագրգռվածությունը

Լինենք Բարերար բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրները ունեն մեծ եռանդ ու ցանկություն՝ օգնելով կարիք ունեցող մարդկանց, վերանորոգելով կամ վերակառուցելով հինը, դարձնել մեր երկիրը ավելի բարեկեցիկ:

Բարեգործական նախագծերի ոլորտները

Օժանդակության կարիք ունեցող բոլոր ոլորտները: Լինի դա կարիքավոր ընտանիք, առողջական խնդիր ունեցող անձ, վերանորոգման կարիք ունեցող շինություն՝ տուն, դպրոց, մանկապարտեզ՝ մենք պատրաստ ենք օգնել:

Բարեգործական գումարները տեղաբաշխումը

Յուրաքանչյուր բարեգործական դրամ կծախսվի միայն ուղիղ նպատակով՝ միայն այն խնդիր-նախագծի լուծման համար, որն ընտրում է ինքը՝ բարեգործություն կատարող անձը: Բոլոր ծրագրերն ունեն հանրության համար հասանելի մանրամասն հաշվետվություն:

Խնդիր-նախագծի համար ուղարկված միջոցների հսկումը

Յուրաքանչյուր անձ կամավոր հիմունքով կարող է ներկայացնել հայտ ցանկացած նախագծի հսկող դառնալու վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի հսկել յուրաքանչյուր նախագծի իրականացման բոլոր փուլերը: Բացի այդ, դուք կարող եք հրապարակել ստացված տեղեկատվությունը, կարող եք լուսանկարել, տեսաձայնագրել, նկարագրել և հաշվետվություն ներկայացնել:

Կիսե՛ք Ձեզ հայտնի խնդիրը մեզ հետ

Եթե Դուք տեղյակ եք օգնության կարիք ունեցող որևէ խնդրից, մենք սիրով կտեղադրենք այն մեր կայքում և կօգնենք հավաքել անհրաժեշտ գումարը: Ցանկացած անձ կարող է գրանցվել կայքում, լրացնել հարցաթերթիկը և սեղմ ժամկետում ստանալ հիմնադրամի արձագանքը:

$

Նվիրատվություններ

Կամավորներ

Նախագծեր

Բարերարներ

Յուրաքանչյուր նախագծի իրականացման բոլոր փուլերը հսկվելու են

Նախքան կայքում նախագծի տեղադրումը, կազմակերպության կողմից կատարվում է շուկայի ուսումնասիրություն՝ լավագույն որակ և գին հարաբերության վերաբերյալ, նաև կատարվում է գնային հարցում և խնդրանք տվյալ ապրանքը/ծառայությունը ինքնարժեքով տրամադրելու վերաբերյալ: Գումարը ամբողջովին հավաքվելու դեպքում գնվում է տվյալ ապրանքը/ծառայությունը:

Դարձեք կամավոր

Մեզ անհրաժեշտ ենք ամենատարբեր ոլորտների մասնագետներ: Խնդրում ենք լրացնել համապատասխան ձևաթերթիկը և սպասել հիմնադրամի արձագանքին:

ՊԱՏՐԱՍՏ Ե՞Ք ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՄԱՎՈՐ

X