Օգնենք Բաղդասարյաններին

1%
Ավելացել է՝ 1.001 AMD
Նպատակը՝ 128.000 AMD

5 վերջին բարերարները

  1. Davit Melikyan

    1 AMD
  2. ARMAN VAROSYAN

    1.000 AMD

Արարատի մարզի Զորակ համայնքում ապրում է Բաղդասարյանների ընտանիքը. Բաղդասարյան Մուշեղ՝ հայրը, Բաղդասարյան Միլենա՝ դուստրը, 9 տարեկան, Բաղդասարյան Մասիս՝ որդին, 6 տարեկան: Նրանց մայրը հեռացել է ընտանիքից մոտ մեկ տարի առաջ, երկու անչափահաս երեխաներին թողնելով հոր խնամքին: Հայրը՝ Մուշեղը աշխատում է տարբեր մարդկանց մոտ հանապազօրյա հացը վաստակելու համար, պայմանները ծայրաստիճան վատ են, ապրում են վագոն տնակում, որը պատկանում է այլ մարդկանց: Փոքրիկ Միլենան սովորում է տվյալ համայքնի դպրոցի երրորդ դասարանում և բացի աշակերտ լինելուց լրացնում է վեցամյա եղբոր մոր պակասը, եփելով ձեռքի տակ ընկած կերակուրը, լվանում հոր և եղբոր հագուստը: Ընտանիքը բացի ֆինանսական և բնակարանային խնդրից, ունի նաև ձմեռվա վառելիքի պակաս /մոտ 5-6 խմ/: Ճաշը պատրաստում են փայտի վառարանի վրա: Քնում են նույն անմխիթար սենյակում, լողանում և դասերը պատրաստում են նույն սենյակում:

Նշված գումարը անհրաժեշտ է 6 խմ վառելափայտ և 1 գազի բալոնի գնման համար:

Եթե կգտնվեն բարերարներ, ովքեր կցանկանան օգնել Բաղդասարյանների ընտանիքին, խնդրում ենք արձագանքել:

Please follow and like us:
Գումարի ընտրությունը կատարվում է միայն ՀՀ դրամով:

Տարադրամով փոխանցումները հաշվարկելիս խնդրում ենք հիմք ընդունել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ - ի տարադրամի առքի արժեքը /քարտային/: Հաշվարկը կատարելիս կարող եք նաև օգտագործել փոխարժեքի հաշվիչը:
  • կամ

Վճարային տեղեկատվություն

X