Հունիսի 3-ին ամփոփվեց «Լինենք բարերար» բարեգործական կազմակերպության և Արաբկիր բժշկական համալիրի, «Հավատ»ՀԿ-ի սոցիալական աշխատողի միջև արդյունավետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Նվիրենք մի կտոր ժպիտ»բարեգործական ակցիան, որն իրականացվեց 32 ծանրալսող 6 դիալիզ ստացող երեխաների համար՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Միջոցառումը կազմակերպվել էր Արաբկիր ԲԿ-ում կից գործող վատ լսող երեխաների վերականգնողական կենտրոնի բակում, որտեղ հավաքվել էին անակնկալներին անհամբեր սպասող երեխաները: Տոնական օրը մեկնարկեց երգ ու պարով, մուլտհերոսների մասնակցությամբ ժամանցային խաղերով:Միջոցառումն ամփոփվեց 38 երեխաներին նվերների հանձմամբ, որոնք ներառում էին քաղցրավենիքներ և գրենական պիտույքներ:
Comments are closed.