Հունիսի 3-ին ամփոփվեց «Լինենք բարերար» բարեգործական  կազմակերպության և Արաբկիր բժշկական համալիրի, «Հավատ»  ՀԿ-ի սոցիալական աշխատողի միջև արդյունավետ համագործակցության շրջանակներում իրականացվող  «Նվիրենք մի կտոր ժպիտ» բարեգործական ակցիան, որն իրականացվեց 32 ծանրալսող և 6 դիալիզ ստացող երեխաների   համար՝  Երեխաների պաշտպանության  միջազգային օրվա առթիվ:

Միջոցառումը կազմակերպվել էր Արաբկիր ԲԿ-ում կից գործող վատ լսող երեխաների վերականգնողական կենտրոնի բակում, որտեղ հավաքվել էին անակնկալներին անհամբեր սպասող երեխաները: Տոնական օրը մեկնարկեց երգ ու պարով, մուլտհերոսների մասնակցությամբ ժամանցային խաղերով:Միջոցառումն ամփոփվեց 38 երեխաներին նվերների հանձմամբ, որոնք ներառում էին քաղցրավենիքներ և գրենական պիտույքներ:

Please follow and like us:
error