ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորում, որն իր մեջ ներառում է.
ա. կարեկցանք մերձավորի հանդեպ
բ. բարոյական պարտավորություն կարիքավորների ու չքավորների նկատմամբ:
Բարեգործությունը իր բուն նպատակով ու իմաստով երևան է եկել քրիստոնեության հետ միասին և իր էությամբ ամբողջապես քրիստոնեական է:
Հին կտակարանում բարեգործությունը հանդես է գալիս որպես տկարների նկատմամբ կարեկցանքի արտահայտություն, որը, սակայն, իր ուղղվածությամբ մեկ նպատակ ունի՝ շահել Աստծո բարեհաճությունը:
Comments are closed.