«Նվիրենք մի կտոր ժպիտ» սոցիալական աջակցության ծրագիր
Միացեք «Նվիրենք մի կտոր ժպիտ» սոցիալական աջակցության ծրագրին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ:
«Լինենք բարերար» կազմակերպությունը նախաձեռնել է բարեգործական ակցիա «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ–ին, որը զբաղվում է ծանր լսող երեխաների և ընտանիքների հիմնախնդիրների լուծմամբ և մի շարք ծրագրերի իրականացմամբ տարբեր ոլորտներում (https://www.
Կենտրոնը հիմնադրվել է 2003թ.-ին և ներկայումս այնտեղ հաճախում են 32 ծանրալսող երեխաներ, ովքեր ձեռք են բերում բառային խոսքի զարգացում: Կենտրոնը գտնվում է «Արաբկիր» ԲԿ–ին կից գործող մասնաշենքում, որտեղ «Հեմոդիալիզ» բաժանմունքում կան ևս 6 երիկամային սուր անբավարարություն ունեցող երեխա, ովքեր շաբաթը 3 անգամ դիալիզ են ստանում մինչ փոխպատվաստման հնարավորություններին հասնելը:
Ցուցաբերելով ցանկացած տեսակի աջակցություն՝ կլինի նվիրատվություն մեր կայքի միջոցով, թե հյուրասիրության, նվերների կամ մուլտհերոսների մասնակցության ապահովմամբ՝ միասին կարող ենք այս երեխաների տոնական օրը ավելի ուրախ և գունեղ դարձնել:
Բարեգործական ակցիայի շրջանակներում ստացած հասույթն ամբողջությամբ կուղղվի թվով 38 երեխաների՝ 32 ծանրալսող և 6 դիալիզ ստացող երեխաներին ուրախանակնկալներ պարգևելուն և ամբողջ հաշվետվությունը կտեղադրվի կայքում: