Արթուր Մանուկյան 20000դր Suren Barseghyan 200դր Zaruhi Petrosyan 5000դր անանուն 1000դր ID Bank 200000դր Emil Danielyan 10000դր Davtyan Tigran 10000դր Arusyak Tarumyan 1000դր Mikayel Varsoyan 2000դր Լիլի Անանյան 1000դր Ruzanna Muradyan 222դր KARINE HOVSEPYAN 5000դր MARGARITA POGHOSYAN 222դր NARINE ANANYAN 300դր Hasmik Hakobyan 1000դր KARINE MARGARYAN 222դր MIKAYEL HAYRAPETYAN 1000դր SARGIS VARDANYAN 222դր NARINE ANANYAN 1000դր ARTUR MANUKYAN 333դր SHUSHANIK MELIKYAN 222դր OVSANNA FRANGYAN 222դր ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 200000դր KRISTINE HAKOBYAN 222դր Suren Barseghyan 222դր Suren Barseghyan 222դր Suren Barseghyan 222դր Անի Եսայան 350դր Իլյազ Մարտիրոսյան 10000դր Ashot Martirosyan 10000դր Արման Վարոսյան 222դր Լիլիթ Ադամյան 222դր Ալֆա Ֆարմ 50000դր Suren Barseghyan 500դր Suren Barseghyan 500դր Լիլի Անանյան 1000դր Lilit Harutyunyan 2000դր Մարիա Խախամյան 5000դր Рима Оганесян 10000դր Anna Martirosyan 500դր Հակոբ Դադեխյան 5000դր Լիլիթ Ադամյան 500դր Հայկուշ Կարապետյան 19000դր Հայկուշ Կարապետյան 1000դր

Պատերազմի մասնակից զույգ եղբայրների դժբախտությունների շարանը կարծես թե չի ավարտվում

Պատերազմի մասնակից զույգ եղբայրների դժբախտությունների շարանը կարծես թե չի ավարտվում

Մեկ ընտանիքում կա զոհ, անհայտ կորած ու երկարատև բուժման կարիք ունեցող վիրավոր:

Լուսանկարներում Ստեփան եւ Ջիվան Միքայելյաններն են: 19-ամյա տղաները զույգ եղբայրներ են: Նրանց կյանքում դժվարություններն սկսվել են մանկուց: 7 տարեկանում ավտովթարից մահացել է նրանց հայրը, 2 տարի առաջ էլ քաղցկեղը տղաներից խլել է մոր կյանքը:

Եղբայրներն ապրել են մայրական կողմի պապիկի և մորեղբոր խնամակալությամբ:

Ընդամենը 2,5 ամսվա զինծառայողներ էին, երբ սկսվեց պատերազմը: Զույգ եղբայրների խնամակալ համարվող 33-ամյա Դավիթ Մանուկյանը հրետանու արկից զոհվում է հոկտեմբերի 22-ին: Մինչ այդ` հոկտեմբերի 14-ին թշնամու կողմից խոցված զրահամեքենայի պայթյունի հետևանքով Ստեփանը ստանում է գլխի, մեջքի, ոտքերի ու կրծքավանդակի բեկորային լուրջ վնասվածքներ, ունի երկկողմանի լսողության կորուստ, որի կարգավորման նպատակով առաջիկայում ևս 2 վիրահատություն է նախատեսված:

Զույգ եղբորը՝ Ջիվանին փնտրում են մինչ այսօր. ոչ մի հուսադրող պատասխան դեռևս չեն ստացել: Ջիվանին ողջ-առողջ գտնելը ընտանիքում գրեթե անհնար են համարում, բայց Ստեփանը դեռ ուզում է հավատալ հրաշքների:

Արարատի Մարզի Վեդի քաղաքի մի կիսակառույց հարկի տակ է ապրում այս ընտանիքը: Եղբայրներն իրենց սեփական տունը չունեն: Մինչեւ մոր մահը ապրել են վարձով։ Հիմա նույնպես մայրական կողմի տատիկ-պապիկի տանն է Ստեփանը: Նույն հարկի տակ են նաև զոհված քեռու 3 փոքր երեխաներն ու մորեղբոր այրիացած կինը: Այս ընտանիքից 63-ամյա պապիկն էր արտագնա աշխատանքի գնում ամեն տարի: Հիմա որդու կորստից ու թոռան հետ կապված անորոշությունից դեռ ուշքի չի գալիս: Այս պահին ընտանիքում աշխատող չկա։

Այս ընտանիքի սոցիալական բեռը որոշ չափով թեթևացնելու նպատակով «Լինենք Բարերար» բարեգործական ընկերությունը Բելգիայի Օսթենդ քաղաքի Հայերի միության հետ համատեղ նախաձեռնել է աջակցության ծրագիր:

Ովքեր կցանկանան միանալ աջակցության նախաձեռնությանը, կարող են փոխանցել Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220473350043000 կամ նվիրաբերել ցանկացած գումար մեր կայքէջի վճարային համակարգով ՝ պարզապես լրացնելով դաշտերը, մուտքագրելով տվյալներն ու սեղմելով նվիրաբերել կոճակը։

 

Please follow and like us:
error
Փոխանցված՝ 0 AMD
Գումարի ընտրությունը կատարվում է միայն ՀՀ դրամով:

Տարադրամով փոխանցումները հաշվարկելիս խնդրում ենք հիմք ընդունել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ - ի տարադրամի առքի արժեքը /քարտային/: Հաշվարկը կատարելիս կարող եք նաև օգտագործել փոխարժեքի հաշվիչը:

Վճարային տեղեկատվություն

Մեր նախագծի բարերարները
Հարգելի՛ Բարերար, շնորհակալ ենք նվիրատվություն կատարելու համար։ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության և տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչև 20 տոկոսը ։ Ձեր նվիրատվությունների ծախսման թափանցիկությունն ապահովելու նպատակով մենք հրապարակում ենք տարեկան ֆինանսական հաշվետվություն։
X