ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Հարգելի՛ հայրենակիցներ,
«Լինենք Բարերար» բարեգործական կազմակերպությունը «Արտ-Լար Ֆինանս Ընդ Ըքաունթինգ» ընկերության հետ համատեղ նախաձեռնել է օգնության հավաքագրում Հայոց Բանակի համար: Ակտիվորեն համագործակցելով համապատասխան կառույցների և ստորաբաժանումների հետ՝ ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ իրերի ցուցակը, որոնք հավաքագրելուց հետո փոխանցելու ենք Արցախի Զինված Ուժերին՝
- դեղորայք և բժշկական պարագաներ,
- քնապարկեր,
- զինվորական տաք հագուստ,
- տաք պլեդ-ծածկոցներ,
- անջրանցիկ անձրևանոց-բաճկոններ,
-
էլեկտրական գեներատոր
- այլ անհրաժեշտ պարագաներ, որոնց մասին կտեղեկացնենք անձամբ՝ մեզ հետ կապ հաստատելու դեպքում:
Ինչպե՞ս կարող եք միանալ նախաձեռնությանը և դառնալ մեր աջակիցը։
1. Կարող եք անհրաժեշտ պարագաները գնել և անձամբ փոխանցել մեզ ք.Երևան, Գ.Նժդեհի 48/2 հասցեով ամեն օր՝ բացի շաբաթ-կիրակի օրերից, ժամը 9.00-18.00:
2. Փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին՝
Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220473350043000 կամ նվիրաբերել ցանկացած գումար մեր կայքէջի վճարային համակարգով ՝ պարզապես լրացնելով դաշտերը, մուտքագրելով տվյալներն ու սեղմելով նվիրաբերել կոճակը։
Մեր նախաձեռնողական թիմը հավաքագրված գումարով կգնի անհրաժեշտ պարագաները և ըստ համապատասխան ստորաբաժանումների ցուցումների՝ կհավաքագրի և կկազմակերպի դրանց փոխանցումը Արցախի Զինված Ուժերին։
«ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» բարեգործական կազմակերպությունը գործում է բաց ու թափանցիկ. յուրաքանչյուր փոխանցված գումար, ինչպես նաև հետագա ծախսերի հաշվետվությունը տեսանելի է մեր կայքում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 444 105 կամ գրել info@barerar.org էլ.հասցեով:
Միասին #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ