ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորում, որն իր մեջ ներառում է. ա. կարեկցանք մերձավորի հանդեպ բ. բարոյական պարտավորություն կարիքավորների ու չքավորների նկատմամբ: Բարեգործությունը իր բուն նպատակով ու իմաստով երևան է եկել քրիստոնեության հետ միասին և իր էությամբ ամբողջապես քրիստոնեական է: Հին կտակարանում բարեգործությունը հանդես է գալիս որպես տկարների նկատմամբ կարեկցանքի արտահայտություն, որը, սակայն, իր ուղղվածությամբ մեկ նպատակ ունի՝ շահել Աստծո բարեհաճությունը: Please follow and like us:...