4.1. Փոխանցման կանոնների պահպանումը պարտադիր է barerar.org կայքի բոլոր օգտագործողների համար:
4.2. «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» բարեգործական հասարակական կազմակերպությունը պատասխանատվություն է կրում barerar.org կայքի միջոցով հավաքագրված միջոցների նպատակային օգտագործման համար:
4.3. Բարերարների կողմից փոխանցված դրամական փոխանցումները ACERA-Credit Agricole Bank վճարային համակարգի միջոցով, որն ամրակցված է barerar.org կայքէջին, փոխանցվում են «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի բանկային հաշվին:
barerar.org կայքը չունի այլ անձանց բանկային քարտերի տվյալները ստանալու հասանելիություն: Դրամական փոխանցումների գաղտնիությունն ու հուսալիությունը երաշխավորվում են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից:
4.4. Յուրաքանչյուր Նախագիծ կարող է պարունակել մեկից ավելի ծախսային հոդվածներ, որոնց համար կարող են հավաքվել առանձին հանգանակություններ` կազմելով տվյալ նախագծի համար նախատեսված բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքագրված նվիրատվությունների ընդհանուր ֆոնդը:
4.5. Նվիրատուները/բարերարները իրենց հայեցողությամբ որոշում են նվիրատվության չափը Նախագծի համար, ինչպես նաև կոնկրետ այն Նախագիծը, որին ուղղվում է հանգանակությունը: Նախագծի իրականացման ավարտից հետո «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ն պարտավոր է 30 օրացուցային օրվա ընթացքում մանրամասն հաշվետվություն ներկայացնել barerar.org կայքի միջոցով ստացված միջոցների օգտագործման վերաբերյալ barerar.org կայքում:
4.6. Այն դեպքում, երբ Նախագծի համար նախատեսված հանգանակությունները հավաքագրված են, և Նախագծին տրվել է «Ավարտված» կարգավիճակ, տվյալ Նախագծին նպատակաուղղված նվիրատվությունները մեխանիկորեն ուղղվում են կազմակերպության պահուստային ֆոնդին: «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ն էլեկտրոնային փոստով դրա վերաբերյալ ծանուցում է ուղարկում համապատասխան ծրագրի նվիրատուներին: Այնուհետև, յուրաքանչյուր նվիրատու, իր հայեցողությամբ, կարող է ուղղել իր նվիրատվությունը ցանկացած այլ Նախագծին: Եթե նվիրատուն իր որոշման մասին չի տեղեկացրել գումարի հավաքագրման դադարեցման մասին տեղեկացման պահից 14-օրյա ժամկետում, ապա «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշմամբ գումարը փոխանցվում է նույն կատեգորիայի մեկ այլ նախագծին (ըստ առաջնահերթության): Չգրանցված (անանուն) դոնորների նվիրատվությունները, «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշման համաձայն, ուղղվում են նույն կարգի մեկ այլ նախագծին:
4.7. Եթե barerar.org կայքում Նախագծի հրապարակման օրվանից սկսած 6 (վեց) ամսվա ընթացքում Նախագծի համար պահանջվող գումարի 100% -ը չի հավաքագրվում, ապա «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ն իրավունք ունի ընդունել որոշում դադարեցնելու այդ Նախագծի համար ձեռնարկած միջոցների հավաքագրման մասին, ինչպես նաև հավաքագրված միջոցներն այլ Նախագծերին ուղղելու մասին: Նման որոշման դեպքում «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ն տվյալ Նախագծի նվիրատուներին էլեկտրոնային փոստով ուղարկում է ծանուցում դրա վերաբերյալ: Այնուհետև, յուրաքանչյուր նվիրատու, իր հայեցողությամբ, կարող է ուղղել իր նվիրատվությունը ցանկացած այլ Նախագծին: Եթե նվիրատուն իր որոշման մասին չի տեղեկացրել գումարի հավաքագրման դադարեցման մասին տեղեկացման պահից 14-օրյա ժամկետում, ապա «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշմամբ գումարը փոխանցվում է նույն կատեգորիայի մեկ այլ նախագծին (ըստ առաջնահերթության): Չգրանցված (անանուն) նվիրատվությունները, «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշման համաձայն, ուղղվում են նույն կարգի մեկ այլ նախագծին:
4.8. Եթե Նախագծի ավարտից հետո դրա իրականացման անհնարինության հիմնավոր պատճառների դեպքում առկա են դեռևս «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի հաշվին փոխանցված չօգտագործված միջոցներ, ապա այս դեպքում գործում է նվիրատուներին իրենց միջոցների հետ վերադարձի կարգը: Այդ մասին «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ն տեղեկացնում է համապատասխան Նախագծի նվիրատուներին: Այնուհետև, յուրաքանչյուր նվիրատու, իր հայեցողությամբ, կարող է ուղղել իր նվիրատվությունը ցանկացած այլ Նախագծին: Եթե նվիրատուն իր որոշման մասին չի տեղեկացրել գումարի հավաքագրման դադարեցման մասին տեղեկացման պահից 14-օրյա ժամկետում, ապա «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշմամբ գումարը փոխանցվում է նույն կատեգորիայի մեկ այլ նախագծին (ըստ առաջնահերթության): Չգրանցված (անանուն) նվիրատվությունները, «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշման համաձայն, ուղղվում են նույն կարգի մեկ այլ նախագծին:
4.9. Նախագծի չեղարկման և դրա համար նախատեսված բարեգործական միջոցների հավաքագրման դադարեցման դեպքում «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ն էլեկտրոնային փոստով ծանուցում է դրա մասին համապատասխան Նախագծի նվիրատուին: «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ն էլեկտրոնային փոստով դրա վերաբերյալ ծանուցում է ուղարկում համապատասխան ծրագրի նվիրատուներին: Այնուհետև, յուրաքանչյուր նվիրատու, իր հայեցողությամբ, կարող է ուղղել իր նվիրատվությունը ցանկացած այլ Նախագծին: Եթե նվիրատուն իր որոշման մասին չի տեղեկացրել գումարի հավաքագրման դադարեցման մասին տեղեկացման պահից 14-օրյա ժամկետում, ապա «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշմամբ գումարը փոխանցվում է նույն կատեգորիայի մեկ այլ նախագծին (ըստ առաջնահերթության): Չգրանցված (անանուն) նվիրատվությունները, «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշման համաձայն, ուղղվում են նույն կարգի մեկ այլ նախագծին:
4.10. Առանց նպատակային ուղղվածության (չնշելով կոնկրետ Նախագիծը) «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի հաշվին փոխանցված միջոցներն ուղղվում են կազմակերպության պահուստային ֆոնդին, հետագայում «ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ» ԲՀԿ-ի որոշման հիման վրա այլ նախագծերի վերահասցեագրման պայմանով:
4.11. barerar.org կայքի միջոցով հավաքագրված նվիրատուների հանգանակությունների 100% -ը, բացառությամբ վճարային համակարգի հարկերը, ուղղվում են բացառապես բարեգործական գործունեության նպատակներով: