Արթուր Մանուկյան 20000դր Suren Barseghyan 200դր Zaruhi Petrosyan 5000դր անանուն 1000դր ID Bank 200000դր Emil Danielyan 10000դր Davtyan Tigran 10000դր Arusyak Tarumyan 1000դր Mikayel Varsoyan 2000դր Լիլի Անանյան 1000դր Ruzanna Muradyan 222դր KARINE HOVSEPYAN 5000դր MARGARITA POGHOSYAN 222դր NARINE ANANYAN 300դր Hasmik Hakobyan 1000դր KARINE MARGARYAN 222դր MIKAYEL HAYRAPETYAN 1000դր SARGIS VARDANYAN 222դր NARINE ANANYAN 1000դր ARTUR MANUKYAN 333դր SHUSHANIK MELIKYAN 222դր OVSANNA FRANGYAN 222դր ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 200000դր KRISTINE HAKOBYAN 222դր Suren Barseghyan 222դր Suren Barseghyan 222դր Suren Barseghyan 222դր Անի Եսայան 350դր Իլյազ Մարտիրոսյան 10000դր Ashot Martirosyan 10000դր Արման Վարոսյան 222դր Լիլիթ Ադամյան 222դր Ալֆա Ֆարմ 50000դր Suren Barseghyan 500դր Suren Barseghyan 500դր Լիլի Անանյան 1000դր Lilit Harutyunyan 2000դր Մարիա Խախամյան 5000դր Рима Оганесян 10000դր Anna Martirosyan 500դր Հակոբ Դադեխյան 5000դր Լիլիթ Ադամյան 500դր Հայկուշ Կարապետյան 19000դր Հայկուշ Կարապետյան 1000դր

Մեր մասին

Սիրելի՛ բարեկամ,

«Լինենք բարերար» բարեգործական հասարակական կազմակերպությունը, հետևելով ծավալած գործունեության թափանցիկությունը կատարելության հասցնելու իր առաքելությանը, նպատակ ունի աջակցել մեր հայրենակիցներին՝ համախմբելով աշխարհասփյուռ բարերարների ներուժը:

Ովքե՞ր ենք մենք. մեր հայրենակիցներին օգնելու արդար մղումով միավորած նվիրյալներ, ովքեր պատրաստակամ են տրամադրել սոցիալական աջակցություն՝ ի նպաստ մեր հայրենակիցների բարօրությանը:

Ի՞նչ ենք անում. որդեգրելով խոցելի խմբերին ցուցաբերվող աջակցության համակարգային մոտեցում՝ տարատեսակ ծառայություններ մատուցելու համատեքստում հիմնադրամը կոչված է նպաստել մեր հայրենակիցների կյանքի որակի բարելավմանը:

Մենք կոչ ենք անում Ձեզ ևս այս հայրենանվեր առաքելության մասնակիցը դառնալ, քանի որ խորապես համոզված ենք, որ համատեղ մարդասիրական գործունեությունը դառնալու է սոցիալական ծառայությունների մատուցման յուրահատուկ մի հարթակ, որին իր անմիջական մասնակցությունն ունենալով՝ հպարտանալու է ձեզանից յուրաքանչյուրը:

Կազմակերպության առանձնահատկություններն են`

• Ֆինանսական հոսքերի առավելագույն թափանցիկություն: Յուրաքանչյուր խնդիր-նախագիծ ունի հանրության համար հասանելի մանրամասն հաշվետվություն:

• Ադմինիստրատիվ ծախսերի բացակայություն /չկան աշխատավարձային, կազմակերպչական, տարածքի վարձակալության, կոմունալ, կենցաղային և այլ ծախսեր/:

Կազմակերպության հիմնադիրների շահագրգռվածությունը

Լինենք Բարերար բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրները ունեն մեծ եռանդ ու ցանկություն՝ օգնելով կարիք ունեցող մարդկանց, վերանորոգելով կամ վերակառուցելով հինը, դարձնել մեր երկիրը ավելի բարեկեցիկ:

Բարեգործական նախագծերի ոլորտները

Օժանդակության կարիք ունեցող բոլոր ոլորտները: Լինի դա կարիքավոր ընտանիք, առողջական խնդիր ունեցող անձ, վերանորոգման կարիք ունեցող շինություն՝ տուն, դպրոց, մանկապարտեզ՝ մենք պատրաստ ենք օգնել:

Բարեգործական գումարների տեղաբաշխումը

Բարեգործությանն ուղղված յուրաքանչյուր դրամ կծախսվի միայն այն խնդիր-նախագծի լուծման համար, որն ընտրում է ինքը՝ բարեգործություն կատարող անձը: Բոլոր ծրագրերն ունեն հանրության համար հասանելի թափանցիկություն և մանրամասն հաշվետվություն:

Խնդիր-նախագծի համար ուղարկված միջոցների վերահսկողությունը

Յուրաքանչյուր անձ կամավոր հիմունքով կարող է ներկայացնել հայտ ցանկացած նախագծի հսկող դառնալու վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի վերահսկել յուրաքանչյուր նախագծի իրականացման բոլոր փուլերը: Բացի այդ, դուք կարող եք հրապարակել ստացված տեղեկատվությունը, կարող եք լուսանկարել, տեսաձայնագրել, նկարագրել և հաշվետվություն ներկայացնել:

Կիսվե՛ք Ձեզ հայտնի խնդրով մեզ հետ

Եթե Դուք տեղյակ եք օգնության կարիք ունեցող որևէ խնդրից, մենք սիրով կտեղադրենք այն մեր կայքում և կօգնենք հավաքել անհրաժեշտ գումարը: Ցանկացած անձ կարող է գրանցվել կայքում, լրացնել հարցաթերթիկը և սեղմ ժամկետում ստանալ հիմնադրամի արձագանքը:

Յուրաքանչյուր նախագծի իրականացման բոլոր փուլերը վերահսկվում են

Նախքան կայքում նախագծի տեղադրումը, կազմակերպության կողմից կատարվում է շուկայի ուսումնասիրություն՝ լավագույն որակ և գին հարաբերության վերաբերյալ, նաև կատարվում է գնային հարցում և խնդրանք տվյալ ապրանքը/ծառայությունը ինքնարժեքով տրամադրելու վերաբերյալ: Գումարը ամբողջովին հավաքվելու դեպքում գնվում է տվյալ ապրանքը/ծառայությունը:

Մեր նախագծերն իրականացվել են ՀՀ տարբեր մարզերում

Դարձեք կամավոր

Մեզ անհրաժեշտ են տարբեր ոլորտների մասնագետներ: Խնդրում ենք լրացնել համապատասխան ձևաթերթիկը և սպասել հիմնադրամի արձագանքին:

ՊԱՏՐԱՍՏ Ե՞Ք ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՄԱՎՈՐ

Հարգելի՛ Բարերար, շնորհակալ ենք նվիրատվություն կատարելու համար։ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարեգործական կազմակերպությունն աշխատակազմի վարձատրության և տնտեսական ծախսերի համար կարող է օգտագործել այդ կազմակերպության կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում ստացված եկամուտների մինչև 20 տոկոսը ։ Ձեր նվիրատվությունների ծախսման թափանցիկությունն ապահովելու նպատակով մենք հրապարակում ենք տարեկան ֆինանսական հաշվետվություն։
X