Սիրելի՛ բարեկամ,
«Լինենք բարերար» բարեգործական հասարակական կազմակերպությունը, հետևելով ծավալած գործունեության թափանցիկությունը կատարելության հասցնելու իր առաքելությանը, նպատակ ունի աջակցել մեր հայրենակիցներին՝ համախմբելով աշխարհասփյուռ բարերարների ներուժը:
Ովքե՞ր ենք մենք. մեր հայրենակիցներին օգնելու արդար մղումով միավորած նվիրյալներ, ովքեր պատրաստակամ են տրամադրել սոցիալական աջակցություն՝ ի նպաստ մեր հայրենակիցների բարօրությանը:
Ի՞նչ ենք անում. որդեգրելով խոցելի խմբերին ցուցաբերվող աջակցության համակարգային մոտեցում՝ տարատեսակ ծառայություններ մատուցելու համատեքստում հիմնադրամը կոչված է նպաստել մեր հայրենակիցների կյանքի որակի բարելավմանը:
Մենք կոչ ենք անում Ձեզ ևս այս հայրենանվեր առաքելության մասնակիցը դառնալ, քանի որ խորապես համոզված ենք, որ համատեղ մարդասիրական գործունեությունը դառնալու է սոցիալական ծառայությունների մատուցման յուրահատուկ մի հարթակ, որին իր անմիջական մասնակցությունն ունենալով՝ հպարտանալու է ձեզանից յուրաքանչյուրը: