2019թ.-ի հոկտեմբերի 24-ին ամփոփվեց «Լինենք Բարերար» բարեգործական կազմակերպության և «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի հետ համատեղ իրականացված սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվեց դրամահավաք Կոտայքի մարզի Ակունք գյուղում հունիսի 9-ին գազի բալոնի արտահոսքի և պայթյունի հետևանքով անտուն մնացած Խաչատուր Զալիկի Գեղամյանի ընտանիքին օգնելու նպատակով։ Ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված և առանց տանիքի մնացած ընտանիքը դիմել էր մեզ խնդրանքով՝ տրամադրել ֆինանսական աջակցություն կատարելու գազի պայթյունի արդյունքում փլուզված տան վերականգնողական աշխատանքներ և հանձնելու այն սեփականատիրոջը։ Խաչատուր Գեղամյանը Արցախյան պատերազմի ազատամարտիկ է, ունի լուրջ առողջական խնդիրներ և չի աշխատում,...
Դուք ևս կարող եք դառնալ հրաշքով փրկված այս ընտանիքի հաջողության պատմության կերտողը:
ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ բարեգործական կազմակերպությունը «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի հետ համատեղ նախաձեռնել է դրամահավաք, օգնելու Ակունք գյուղում վերջերս գազի բալոնի պայթյունի հետևանքով հրաշքով փրկված ընտանիքին, ովքեր այդ տանը բնակվում էին վարձով, իսկ ներկայումս տան փլուզումից հետո ժամանակավոր ապաստանել են ավտոտնակում, որտեղ բացակայում են ապրելու համար նվազագույն պայմանները:Ընտանիքում կա 3 անչափահաս երեխա, որոնցից վերջինը նորածին է, իսկ հայրը հաշմանդամ է, արցախյան գոյամարտին մասնակցած ազատամարտիկ: (ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի հաղորդագրություն,
ԼԻՆԵՆՔ ԲԱՐԵՐԱՐ-ը մեկնարկում է #holymood բարեգործական օն-լայն մարաթոնը, որի նպատակն է աջակցել ծանր սոցիալական վիճակում գտնվող ընտանիքներին, որոնք բազմաթիվ խնդրանքներով դիմել են մեզ: Ինչպե՞ս մասնակցել: 1.Փոխանցում եք ընդամենը 222 ՀՀ դրամ մեր կազմակերպության հետևյալ հաշվեհամարին՝ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220473350043000 2.Կիսվում եք ձեր էջում այս պոստով #holymood հեշտեգով: 3.Նշում եք ձեր ընկերներից մեկին՝ այսպիսով մարտահրավեր նետելով նաև ձեր ընկերոջը: Նախագծի վերջնաժամկետն է՝ օգոստոսի 18-ը: Միասին բազմապատկենք մեր հոգևոր ուրախությունը բարեգործություն անելու աննկարագրելի բերկրանքով: #ftg-55 .tile .icon { color:#ffffff; }#ftg-55 .ftg-items .loading-bar i { background:#666; }#ftg-55 .ftg-items .loading-bar { background:#fff; }#ftg-55 .tile .icon { font-size:12px;...
Երեք մանկահասակ երեխա ունեցող ընտանիքը դժբախտ պատահարից հետո կանգնել է փաստի առաջ Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ Խաչատուր Գեղամյանը միշտ երազել է սեփական տուն ստեղծելու մասին, սակայն վաստակը հերիքել է միայն ընտանիքի հոգսերը քիչ թե շատ հոգալու համար:Արցախյան պատերազմի մասնակից Խաչատուրը երեք մանկահասակ երեխաների հայր է: Նա և կինը Արմենուհի Ռուսակինան իրենց երջանիկ ընտանիք են համարել և բավարարվել են օրվա ձեռքբերումով: Սակայն վերջերս ընտանիքը կանգնեց ծանր իրավիճակի առաջ: Գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից մասամբ փլուզվեց տունը, որտեղ ընտանիքը բնակվում էր վարձակալական...
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության հիմնական և անհրաժեշտ դրսևորում, որն իր մեջ ներառում է. ա. կարեկցանք մերձավորի հանդեպ բ. բարոյական պարտավորություն կարիքավորների ու չքավորների նկատմամբ: Բարեգործությունը իր բուն նպատակով ու իմաստով երևան է եկել քրիստոնեության հետ միասին և իր էությամբ ամբողջապես քրիստոնեական է: Հին կտակարանում բարեգործությունը հանդես է գալիս որպես տկարների նկատմամբ կարեկցանքի արտահայտություն, որը, սակայն, իր ուղղվածությամբ մեկ նպատակ ունի՝ շահել Աստծո բարեհաճությունը: Please follow and like us:
Հունիսի 3-ին ամփոփվեց «Լինենք բարերար» բարեգործական կազմակերպության և Արաբկիր բժշկական համալիրի, «Հավատ»ՀԿ-ի սոցիալական աշխատողի միջև արդյունավետ համագործակցության շրջանակներում իրականացվող «Նվիրենք մի կտոր ժպիտ»բարեգործական ակցիան, որն իրականացվեց 32 ծանրալսող 6 դիալիզ ստացող երեխաների համար՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Միջոցառումը կազմակերպվել էր Արաբկիր ԲԿ-ում կից գործող վատ լսող երեխաների վերականգնողական կենտրոնի բակում, որտեղ հավաքվել էին անակնկալներին անհամբեր սպասող երեխաները: Տոնական օրը մեկնարկեց երգ ու պարով, մուլտհերոսների մասնակցությամբ ժամանցային խաղերով:Միջոցառումն ամփոփվեց 38 երեխաներին նվերների հանձմամբ, որոնք ներառում էին քաղցրավենիքներ և գրենական պիտույքներ: #ftg-22 .tile .icon...
«Լինենք բարերար» կազմակերպությունը նախաձեռնել է բարեգործական ակցիա «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ–ին, որը զբաղվում է ծանր լսող երեխաների և ընտանիքների հիմնախնդիրների լուծմամբ և մի շարք ծրագրերի իրականացմամբ տարբեր ոլորտներում (https://www.facebook.com/groups/308475979189667/): Կենտրոնը հիմնադրվել է 2003թ.-ին և ներկայումս այնտեղ հաճախում են 32 ծանրալսող երեխաներ, ովքեր ձեռք են բերում բառային խոսքի զարգացում: Կենտրոնը գտնվում է «Արաբկիր» ԲԿ–ին կից գործող մասնաշենքում, որտեղ «Հեմոդիալիզ» բաժանմունքում կան ևս 6 երիկամային սուր անբավարարություն ունեցող երեխա, ովքեր շաբաթը 3 ...
Բարերար բարեգործական հիմնադրամի կողմից Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան ՀՈԱԿ-ին հանձնվեց Janssen-Fritsen ընկերության կողմից Նիդեռլանդներում արտադրված «հենացատկի նժույգ» սարքավորումը Նախագծի ստեղծման ամսաթիվ՝ 07.02.2017 Նախագծի ավարտի ամսաթիվ՝ 15.02.2017 Ապրանք/ծառայություն՝ հենացատկի նժույգ Ստացող՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան» ՀՈԱԿ Ոլորտ՝ Սպորտային Տարածաշրջան՝ Երևան Բարերարների քանակ՝ 1 Կամավորների քանակ՝ 1 Հավաքագրված գումար՝ 1.000.000 դրամ (2083$) /մոտավոր գինն է, բարերար(ներ)ի կողմից նվիրաբերվել է ապրանքի տեսքով/ Լինենք Բարերար բարեգործական ՀԿ շարունակում է Բարերար բարեգործական հիմնադրամի սկսած աշխատանքը:
Բարերար բարեգործական հիմնադրամի կողմից Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչ Սմբատ Լյովայի Վարդանյանին հանձնվեց հաշմանդամի սալյակ Նախագծի ստեղծման ամսաթիվ՝ 29.10.2016 Նախագծի ավարտի ամսաթիվ՝ 29.10.2016 Ապրանք/ծառայություն՝ հաշմանդամի սալյակ Ստացող՝ Սմբատ Լյովայի Վարդանյան Ոլորտ՝ Սոցիալական Տարածաշրջան՝ Շիրակի մարզի Կառնուտ գյուղ Բարերարների քանակ՝ 1 Կամավորների քանակ՝ 1 Հավաքագրված գումար՝ 43.000 դրամ ( 90$) /մոտավոր գինն է, բարերար(ներ)ի կողմից նվիրաբերվել է ապրանքի տեսքով/ Լինենք Բարերար բարեգործական ՀԿ շարունակում է Բարերար բարեգործական հիմնադրամի սկսած աշխատանքը:
- 1
- 2